Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շլացնող փառք

Շլացնող փառք
18.11.2012 | 00:20

Նոյեմբերի 18

Լուսավորվիր, լուսավորվիր Երուսաղեմ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագել: (Ես. Կ. 1)

Տիրոջ Փառքը իր Նկարագրի Գեղեցկությունն է: Այն կծագի ձեզ վրա, երբ դուք դառնաք նրան ու տեսնեք. թեև երկրի վրա Այն կարելի է նշմարել միայն մասնակի կերպով:

Աստծո Սիրո ու Սրբության Գեղեցկությունը իրոք շլացուցիչ է. Այնպես որ մահկանացուները չեն կարող Այն իրապես տեսնել: Տիրոջ Փառքը կարող է ծագել ձեզ վրա նաև այն ժամանակ, երբ դուք ցոլացնեք այդ փառքը ձեր կյանքի ապրումով. երբ Սիրով, Համբերությամբ, Ծառայությամբ, Մաքրությամբ՝ Աստծո կողմից բան հայտնեք այս աշխարհին: Ինչն էլ կհաստատի, թե դուք Ինձ հետ եղել եք, ձեր Տիրոջ ու Փրկչի հետ:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ