Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տիրոջ բլուրները

Տիրոջ բլուրները
19.11.2012 | 00:16

Նոյեմբերի 19

Այո, աշխարհի փոքրություններից, խառնաշփոթ ու փնթի աղմուկներից, խաբեություններից ու պատրանքներից բարձրացրեք ձեր աչքերը՝ տեսնելու համար Տիրոջ Բլուրները: Խեղճության թավուտներից բարձրացրեք ձեր աչքերը՝ սպասելով Տիրոջ օգնությանը: Տկարության ժամին բարձրացրեք ձեր աչքերը և նայեք Տիրոջ Բլուրներին:
Այս հեռապատկերը շարունակ աչքի առջև ունենալով՝ վարժեցրեք ձեր հայացքը այդ սքանչելի հայտնությունը տեսնելու: Այնպես արեք, որ կարողանաք հետզհետե էլ ավելի պարզել ձեր տեսության դաշտը. սովորեք օրըստօրե ավելի հեռուն տեսնել, այնքան՝ մինչև որ հեռավոր կատարները ձեզ ընտանի դառնան:
Տիրոջ Բլուրները: Սքանչելի Բլուրները, որտեղից ձեր օգնությունն է գալիս: Ծարավից տոչորվող հողը բլուրներին է նայում, անձկությամբ սպասելով նրա գետերի ու առվակների կարկաչին, որ հագեցում ու կյանք պիտի պարգևի իրեն: Այդպես էլ դուք նայեք Բլուրներին: Այդ Բլուրներից է գալիս ձեր օգնությունը: Օգնությունը Տիրոջ, որ ստեղծեց Երկինքն ու Երկիրը:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ