Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Եվրոպայի երիտասարդականում

Եվրոպայի երիտասարդականում
19.11.2012 | 20:01

Պրահայում ավարտված ձյուդոյի մինչև քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել մեր հավաքականի ներկայացուցիչ, վանաձորցի Գոռ Հարությունյանը (66 կգ): Մեկ մեդալ էլ իր ակտիվում ունի Արտյոմ Բաղդասարյանը: 81 կգ քաշային կարգը ներկայացրած գյումրեցի մարզիկը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Այլ երկրների հավաքակաների կազմում հանդես եկած մեր հայրենակիցներից ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանը ներկայացնող Արամ Գրիգորյանը (60 կգ): Եզրափակչում նա հաղթել է Ուկրաինան ներկայացնող Գևորգ Խաչատրյանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ