Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երևանում կանցկացվի ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը

Երևանում կանցկացվի ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը
20.11.2012 | 13:38

ԱԻԲԱ անդամ 102 երկրներից 70-ը կմասնակցի Երևանում անցկացվող ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մինչև նոյեմբերի 25-ը Երևան կժամանեն 12 երկրների թիմեր: Առաջնության ծրագրի համաձայն թիմերի ժամանումը կսկվի նոյեմբերի 25-ից և կտևի մինչև 27-ը: Նոյեմբերի 16-ից արդեն Երևանում են Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի թիմերը, որոնք ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով են այստեղ: Նոյեմբերի 21-ից ուսումնամարզական հավաքին կմիանան նաև Ռուսաստանի և Իռլանդիայի բռնցքամարտիկները: Նշված 5 թիմերի մարզումներն անցկացվում են Աբովյան քաղաքի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում: Մյուս 7 թիմերը` Ուելս, Պուերտո Ռիկո, Անգլիա, Ալժիր, ԱՄՆ, Տաջիկստան, Շվեյցարիա, կժամանեն Երևան նոյեմբերի 23-24-ը: Այս թիմերի շուտ ժամանելու նպատակը տեղի կլիմային և ժամանակային գոտուն հարմարվելն է:
Առաջնության շրջանակներում բռնցքամարտիկներն իրենց մարզումները կանցկացնեն նաև հետևալ մարզական հաստատությունների դահլիճներում` «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի ՕՀՄՊԴ, «Աշխատանքային ռեզերվներ» ՄԸ ՕՀՄՊԴ, Վլ.Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական դպրոց, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

Ի դեպ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կազմկոմիտեին կազմակերպչական գործում աջակցելու նպատակով նոյեմբերի 21-ից Երևան կժամանեն ԱԻԲԱ համակարգող կոմիտեի 2 պաշտոնյաներ` Ջուն Ֆիլիպը և Մերելին Ֆլորեսը:

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ