Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՈՒրախություն ճառագայթիր

ՈՒրախություն ճառագայթիր
21.11.2012 | 00:30

Նոյեմբերի 21

Ոչ միայն դու պետք է հրճվես, այլև քո ուրախությունը հայտնի պիտի լինի ուրիշներին։ «Հայտնի բոլոր մարդկանց»։ Չպետք է վառվող ճրագը դնել կաթսայի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի նա լույս տա բոլորին, որ տան մեջ են։
Մարդիկ պետք է տեսնեն ու ճանաչեն քո ուրախությունը և, տեսնելով, իմանան ստույգ, որ այդ ուրախությունը բխում է Իմ հանդեպ ունեցած ձեր վստահությունից և Ինձ հետ ապրելուց։
Խիստ ու անհրապույր հրաժարումը Իմ ճանապարհը չէ։ Երբ Ես Երուսաղեմ մտա` իմանալով հանդերձ, որ Ինձ արհամարհանք, անարգանք ու մահ է սպասում, օվսաննաների կանչերով, ցնծության աղաղակներով և հաղթական թափորով էր, որ մուտք գործեցի քաղաք, և ոչ թե դատը կորցրած հետևորդներով։ Տրտմության կամ ցավի երանգ չկար բոլորովին վերջին ընթրիքի ժամանակ Իմ աշակերտներին ասած խոսքի մեջ, մենք «Սաղմոս երգեցինք» ու ձիթենյաց լեռը բարձրացանք։
Վստահ եղիր, ուրախացիր և հաղթիր։ Սերը գեղեցկացնում է ճամփան։ Սերը թշնամու պոչից դուրս է հանում դառնաղետ թույնը։
Սեր։ Մեծ սեր ունեցիր Իմ հանդեպ։ Սերը, ըստ էության, այլ բան չէ, եթե ոչ գիտակցումը Իմ ներկայության և Իմ Հոր ներկայության, քանի որ երկուսս մեկ ենք. Աստված սեր է։

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ