Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
21.11.2012 | 18:08

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս.Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ.Շենգավիթի 2-րդ, 10-11 փողոցների, Արշակունյաց պող. 37-ից բարձր համարների, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22, Ե.Թադևոսյան փող. 1-7 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ