Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տառապեք ազատելու համար

Տառապեք ազատելու համար
24.11.2012 | 00:22

Նոյեմբերի 24

Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունեք իբրև գործեր, որ կարող եք կատարել Ինձ համար։ Եթե այդ ոգով շարժեք, ապա ձեր արած բոլոր գործերն օրհնված կլինեն Իմ կողմից։ Այսպես օրվա ծառայությունները Ինձ մատուցելով` դուք մասնակից կդառնաք Իմ կյանքի գործին և կօգնեք Ինձ` փրկելու Իմ աշխարհը։
Կարող է այնպես լինել, որ դուք չտեսնեք այդ, սակայն ուրիշների համար զոհվելու պատրաստակամությունը փրկարար է։ Բայց քանի դեռ մարդը այս աշխարհում է, այս ճշմարտությունը նրա համար անհասանելի է մնում։

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ