Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկնային մուրացիկը

Երկնային մուրացիկը
25.11.2012 | 00:11

Նոյեմբերի 25

Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ (Հայտ. Գ. 20)։

Ախ, հապա մտածեք այս խոսքի մասին և սովորեք նրանից Իմ խոնարհությունը։ Այս խոսքերի մեջ կա նաև ջերմ հրավեր բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հանգստի, երջանկության, հոգեկան գոհացումի, որ բնավ չեն գտել այս աշխարհի իրականության ու նրա զբաղումների մեջ։ Այսօրինակ մարդկանց հարցի պատասխանն է. «Ինձ մոտ եկեք, և Ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»։
Սակայն նրանք, ովքեր չունեն կարոտի զգացում Իմ հանդեպ, ովքեր համառորեն մերժում են Ինձ և փակում իրենց սրտի դռները, որպեսզի Ես չմտնեմ, այդպիսիներին Ես մոտենում եմ քաղցր ու խոնարհ խնդրանքով ու լուռ սպասումով։ Նույնիսկ երբ տեսնում եմ, որ ամեն դուռ փակ է, ամեն մուտք` արգելված, անգամ այդ ժամանակ Ես դեռ սպասում եմ։ Մուրացկանի պես Ես բախում եմ, շարունակ բախում եմ դուռը։ Երկնային մուրացկանս... Իմ մեծ խոնարհության մեջ։
Նրանց, որ ձեր առաջ փակել են իրենց դռները կամ մոռացել են ձեզ, մի ասեք, թե այժմ իրենց սպասելու հերթն է, և որ դուք այլևս նրանց կարիքը չունեք։ Ո՛չ այդպես։ Այլ հիշեք Երկնային մուրացկանիս և խոնարհություն սովորեք Ինձնից։
Իմացեք նաև, որ ամեն մարդու երջանկությունն ու հանգիստը մեծ արժեք ունեն Ինձ` իր Աստծո համար. սովորեք ու սովորելով աղոթեք` ընդօրինակելու համար աստվածային անհանգստությունը, մինչև որ այդ հոգին գտնի իր հանգիստն ու խաղաղությունը Ինձ մոտ։

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ

class="footer-right"> .