Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իմ գեղեցկությունը

Իմ գեղեցկությունը
26.11.2012 | 01:03

Նոյեմբերի 26

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունը Իմ այս խոսքի. «Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»։ Ինչպես և այն, մյուս խոսքը. «Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»։
Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն` Իր կերպարանքի գեղեցկության համար։
Ո՛չ, սահմանված էր, որ նա լիներ մեկը, որին աշխարհը արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ։ «Այնուհանդերձ, երբ տեսանք նրան, չուներ նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»։
Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը, որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ նկարագրի` Իմ հոգու։ Ավելին։ Ինչպես որ հավատով տեսնվեց աստվածային գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը` ճանաչելու գեղեցկությունը Իմ սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից։ Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ։ Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել անգթությամբ ու կոպտությամբ։
Այո՛, ճանաչեք Ինձ։ Խոսեք Ինձ հետ։ Զրուցեք Ինձ հետ։ Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեր սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել` ինչ որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ, նաև այս` «Կերպարանք ու վայելչություն չուներ»։

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ