Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ստեֆանովա՞ն, թե՞ Ուշենինան

Ստեֆանովա՞ն, թե՞ Ուշենինան
27.11.2012 | 12:18

Նոյեմբերի տասնմեկից Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի առաջնությունը մոտ է հանգուցալուծմանը: Եզրափակիչ են դուրս եկել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան ու բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան, ովքեր կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթել են չինուհի Ցզյուի Վենցզյունին ու հնդկուհի Հարիկա Դրոնավալիին:
Քսանյոթամյա Ուշենինան շատ վաղ է բացահայտել իր անուրանալի տաղանդը, սակայն ժամանակի ընթացքում նկատելիորեն դանդաղեց` տեւական ժամանակով մնալով իր հայրենակիցներ Նատալյա Ժուկովայի ու Եկատերինա Լանգոյի ստվերում: Խանտի-Մանսիյսկը դարձավ նրա իսկակամ «պոռթկումը»: Ինչ վերաբերում է նրա մրցակցին, երեսուներեքամյա Ստեֆանովան արդեն հասցրել է լինել աշխարհի չեմպիոնուհի: Դա եղել է 2004 թվին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

աղցր պատառը՝ իշխանություն