Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Եգիպտոսի սահմանադրական դատարանը դադարեցրել է աշխատանքը

Եգիպտոսի սահմանադրական դատարանը դադարեցրել է աշխատանքը
03.12.2012 | 11:39

Եգիպտոսի դատավորները հրաժարվել են կանոնակարգել երկրի նոր սահմանադրության հանրաքվեի գործընթացը։ Նշենք, որ սահմանադրությունը պետք է քվեարկության դրվի երկու շաբաթից։ Նման որոշում դատավորներն ընդունել են Գերագույն սահմանադրական դատարանի և նախագահ Մոհամեդ Մուրսիին սատարող իսլամիստների միջև առաջացած տարաձայնությունների պատճառով։
Գերագույն դատարանը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքներն այն բանից հետո, երբ դատավորներին թույլ չեն տվել մտնել շենք, որտեղ նրանք պետք է որոշում կայացնեին երկրի հիմնական փաստաթղթի նախագիծը մշակած սահմանադրական ասամբլեայի լեգիտիմության վերաբերյալ։ Իսլամիստները մտադիր էին խոչընդոտել դատարանի որոշմանը, որը կասկածի տակ կդներ այդ փաստաթղթի օրինականությունը։
Ընդդիմադիր ակտիվիստները կոչ են անում երեքշաբթի բողոքի մեծ ակցիա անցկացնել։ Նրանք վստահեցնում են, որ Մուրսին խախտել է իր խոստումը՝ հանրաքվե չանցկացնել, մինչև չստանա լայն հանրության աջակցությունը։ Ընդդիմադիրները կարծում են, որ սահմանադրության նախագիծը ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներն ու քաղաքացիների ազատությունը։

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ