Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Համեստագույն մրցելույթներ

Համեստագույն մրցելույթներ
06.12.2012 | 22:47

Ծանրամարտից Եվրոպայի քսան տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ են ելել երկու մարզիկ՝ 85 կգ քաշային Սեդրակ Խաչատրյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: Սեդրակն երկամարտում ցույց է տվել 325 (150+175) կգ արդյունք ու հանգրվանել ութերորդ հորիզոնականում: Ոչնչով չի առանձնացել և Միքայել Միքայելյանը: Երկամարտում նրա ցույց տված 340 (150+190) կիլոգրամն առաջինն է եղել Բ խմբում հանդես եկած մարզիկների մեջ, իսկ ուժեղագույնների տասնյակում՝ տասներորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ