Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր

Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր
08.12.2012 | 21:16

Ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջող ավարտ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Ավելի կրտսեր տարիքում հանդես եկած Գոռ Մինասյանի հարվածային ելույթն ընդօրինակելի եղավ նրա համաքաղաքացի, գյումրեցի Հայկ Հակոբյանի համար: Պոկում վարժությունում տիրանալով առաջնության ոսկուն (192 կգ)՝ մեր գերծանրքաշայինը փորձեց հաջողությունը զարգացնել և հրումում, սակայն գլխավերևում պահված 220 կիլոգրամ ծանրաձողը (երրորդ արդյունք)՝ հանրագումարում նրան հնարավորություն տվեց տիրանալ լոկ մեծ բրոնզին (412 կգ), ինչը նույնպես պակաս հաջողություն չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ