Դեկտեմբերի 11
Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն խաղաղությունն ու ուրախությունը, որ նորոգելով երկրորդ գարուն ու երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար։
Յուրաքանչյուր բացվող օր ընդունեք Ինձնից իբրև արևածագի չքնաղ նվեր։ Ձեր առօրյա պարզ պարտականությունները երբ կատարեք Իմ զորությամբ ու սիրով, շուտով կտեսնեք ձեր ամենամեծ հույսերի իրականացումը։ Մեծամեծ բաներ ակնկալեք, կրկնում եմ, հուսացեք մեծամեծ բաներ։