Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ասադի հետ առանց նախապայմանների

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ասադի հետ առանց նախապայմանների
13.12.2012 | 11:51

Սիրիայի ներքին ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ սկսել կառավարության հետ՝ առանց նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության մասին նախապայմանի։ Այդ մասին այսօր Մոսկվա մեկնելու ճանապարհին ասել է սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար, Հանուն փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատի նախագահ Քադրի Ջամիլը։ «Երկխոսությունն ուղակի անհրաժեշտ է, դա ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է։ Իրավիճակը հասունացել է, և պետք է հասնել դրան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բանակցությունների համար իրենք նախապայմաններ չեն ներկայացնում։
Այսօր սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում կունենան ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ։
Ջամիլը նաև նշել է, որ այսպես կոչված, «Սիրիայի ընկերները» բնավ էլ երկրի բարեկամը չեն, այլ թշնամիները, որոնք հետաքրքրված են երկրի արտաքին գործերին միջամտություններով։ «Արդյոք կարո՞ղ է ընկեր համարվել նա, ով թույլ չի տալիս սիրիական ժողովրդին ինքնուրույն լուծել իր խնդիրները, ով չի ցանկանում ճգնաժամի խաղաղ կարգավորումը և նպաստում է Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությանն ու կործանմանը»,- ասել է Ջամիլը։

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ