Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վարչապետ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին

Վարչապետ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին
13.12.2012 | 11:59

Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դեվալին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։

Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ Նախագահին շքանշանի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ