Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Արտավազդ Փելեշյանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Արտավազդ Փելեշյանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
13.12.2012 | 18:07

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում է շնորհվել աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` դեկտեմբերի 13-ին, հանդիսավոր պայմաններում ՀՀ անձնագրեր է հանձնել Արտավազդ Փելեշյանին և նրա տիկնոջը` Աիդա Գալստյանին:
Հիշեցնենք, որ հայ մեծանուն կինոբեմադրիչի «Տարվա եղանակները» կինոնկարն ընդգրկվել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի` «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: Փառատոնն անցկացվեց այս տարվա նոյեմբերին: «Տարվա եղանակները» Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է: Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և, միևնույն ժամանակ, հարմոնիան:
2013-ին լրանում է Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ