Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քանի՞ գլխանի են

Քանի՞ գլխանի են
17.12.2012 | 15:23

Հատկապես ՀՀ նախագահի ամեն ընտրությունից հետո ակտիվ խոսակցություններ են ընթանում, թե ինչ մասշտաբի ընտրակեղծիքներ են լինում մարզերում, ինչպիսի համակարգված բնույթ են կրում դրանք, մարզպետներն ու համայնքապետերն ինչպես են քափ ու քրտինքի մեջ կորած աշխատում արդարացնել «պետպատվերը» և հնարավորինս շատ ձայներ ապահովել գործող իշխանության համար: Թեև Հայաստանում ընտրությունները վաղուց վերածվել են երեսպաշտությամբ ուղեկցվող «միջոցառման», բայց այդ երեսպաշտությունն ավելի է երևակվում, երբ աչքի ենք անցկացնում գործող Սահմանադրության 88.1 հոդվածը. «Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից»: Սահմանադրության 107-րդ հոդվածը, սակայն, այլ բան է «ասում». «Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով: Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը` համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով»: Դե, հիմա արի, հանրաքվեով ընտրված համայնքապետ, շրջանցիր նշանակովի մարզպետին ու փորձիր քո համայնքում արդար ընտրություններ անցկացնել, թույլ չտալ, որ ընտրակեղծիքների մեքենան այստեղ իր սև գործն անի, որ 3000 դրամով մարդիկ երկրի նախագահ կամ Ազգային ժողով «չընտրեն»: Կարո՞ղ են: Իհարկե` ոչ: Հատկապես որ` Հայաստանի մարզպետներն էլ սոսկ նշանակովի մարզպետներ չեն, այլ հանրությանը հայտնի են իրենց մականուններով ու քրեական ուշագրավ անցյալով: Գուցե շատերն առարկեն` ասելով. «Եթե ընտրություններն էլ կեղծվում են, ի՞նչ կապ ունի` մարզպետը նշանակովի՞ է, թե՞ կեղծված ընտրություններով է դարձել մարզպետ»: Բայց խոսքը նորմալ իշխանության դեպքում կիրառվող Սահմանադրության` իրար հակասող դրույթներին է վերաբերում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ