Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Եգիպտոսի ընդդիմությունը համազգային երթ կանցկացնի

Եգիպտոսի ընդդիմությունը համազգային երթ կանցկացնի
18.12.2012 | 12:00

Եգիպտական ընդդիմությունն այսօր Կահիրեում կանցկացնի բողոքի երթ՝ ուղղված իսլամիստների սահմանադրության և հանրաքվեի դեմ, որի արդյունքները, նրանց համոզմամբ, կեղծված են։ Երեկ ազգային փրկության ճակատը կոչ է արել մայրաքաղաքի և այլ քաղաքների բնակչությանը միանալ երթին և իրենց բողոքի ձայնը բարձրացնել կեղծիքների դեմ։
Ընդդիմությունն այսօր երեկոյան նախատեսում է անցկացնել միանգամից մի քանի երթ, որոնք կշարժվեն դեպի նախագահ Մուրսիի նստավայր։ Ընդդիմության տվյալներով՝ սահմանադրության հանրաքվեին դեմ է արտահայտվել բնակչության մոտ երկու երրորդը, սակայն պաշտոնական նախնական տվյալներով՝ հանրաքվեի նախագծի օգտին քվեարկել է քաղաքացիների 57 տոկոսը։
Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի շաբաթ օրը։

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ