Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.12.2012 | 00:32

Գիշերային աղոթք


Խաղաղության հրեշտակին հանձնիր մեր հոգիները, Տեր Աստված մեր, որպեսզի գա և մեզ խաղաղ պահի գիշեր ու ցերեկ, արթուն լինենք, թե քնած։ Աղաչում ենք Քեզ, որ այս գիշեր խաղաղությամբ անցնենք և հասնենք առավոտյան պաշտամունքին` երկրպագելու և փառաբանելու ամենասուրբ Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Ժամագիրք

Դիտվել է՝ 4104

Մեկնաբանություններ