Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առողջություն և հարստություն

Առողջություն և հարստություն
26.12.2012 | 00:29

Դեկտեմբերի 26

Մի՛ վհատվեք, հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով։ Իմ հարստությունը` ձեր կարիքները բավարարելու և Իմ գործերը կատարելու համար։ Դրամը, որ շատերը հարստություն են համարում,Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար։
Ճամփորդեք այս աշխարհում` պարզապես փնտրելով Իմ կամքը և Իմ գործը կատարելու միջոցները։ Երբեք մի պահեք որևէ մի բան, որ դուք չեք գործածում։ Ի միտ առեք. այն ամենը, որ տալիս եմ ձեզ, Իմը պետք է լինի, որովհետև դրանք տրված են ձեզ ըստ անհրաժեշտության գործածելու համար։ Մի՞թե կմտածեք, որ Ես գաղտնաբար գանձեր եմ դիզում։ Իմ գանձերը։ Դուք էլ այդպես մի վարվեք բնավ։ Վստահեք Ինձ։
Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ։ Իմ մասին ունեցած ամեն մի կասկած անմիջապես հետ վանեք ձեր մտքից։ Ապրեք ուրախության մեջ` Իմ մշտական ներկայության։ Ձեր ամեն մի վայրկյանը դրեք Իմ տրամադրության տակ։ Որքան էլ փոքր ու աննշան լինի գործը, կատարեք այնպես, ասես Ինձնից հրաման ստանալով` անում եք Ինձ համար ու ի սեր Ինձ։ Ապրեք այսպես, սիրեք այսպես, գործեք այսպես։
Դուք փոքրիկ ծառայությունների առաքյալներ եք։

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ