Դեկտեմբերի 27
Ես արդեն շատ բան եմ կորզել ձեզնից, որպեսզի ձեր կյանքը այսուհետև իրոք բարեկեցիկ լինի։ Քարը քարին դնելով` կառուցեք ձեր կյանքն ամուր հիմքի վրա, իմանալով, որ այդ հիմք-ժայռը ձեր Վարդապետն է. այդ ժայռը Քրիստոսն է։
Ձեր կյանքը կդառնա կարգավորված ու հաջողությամբ իրագործված մի կյանք։ Միայն թե երբեք ձեր տեսադաշտից բաց մի՛ թողեք այն փառավոր գործը, որի համար կանչված եք դուք։
Թող ո՛չ հարստությունը, ո՛չ հեշտ կյանքը, ո՛չ էլ մի որևէ այլ իրողություն չկարողանան հրապուրելով դուրս հանել ձեզ այն ճանապարհից, որի վրա ոտք դրել ու ահա անցնում եք Ինձ հետ` հրաշքներ գործելու ակնկալիքով։ Սիրեք ու ծիծաղեք։ Վստահեք ու աղոթեք։ Հաղթարշավի ելեք սիրալիր խոնարհությամբ։