Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ոչինչ մի՛ դիզիր

Ոչինչ մի՛ դիզիր
05.01.2013 | 00:55

Հունվարի 5

Սիրի՛ր Ինձ և կատարի՛ր Իմ կամքը, այդ ժամանակ ոչ մի չարիք այլևս չի պատահի քեզ։ Մի՛ մտածիր վաղվա մասին։ Իմ ներկայության մեջ լինելը քեզ խաղաղություն կբերի։ Աստված կօգնի քեզ։ Կամենալը կտանի կատարումին։ Խաղաղությունը հանդարտ հոսող գետի պես կմաքրի, կավլի ու կտանի բոլոր խռովահույզ հոգեվիճակները։
Ես կսովորեցնեմ ձեզ անհրաժեշտը. մի՛ հրաժարվեք աղոթքի համար հատկացված այս ժամերից, անգամ եթե նրանք ապարդյուն թվան։ Սատանան ամեն միջոց գործադրում է խափանելու համար աղոթաժամը։ ՈՒշք մի դարձրեք նրան։ Նա կարող է ներշնչել անգամ, որ չար ոգիներն աղոթատեղի կմտնեն։ Անուշադրության մատնեք, բանի տեղ մի դրեք պարզապես։
Հանդարտ պահեք ձեր հոգու տունը։ Հոգնած ու գրգռված ջղերը արգելք են Աստծո զորության թափանցումին։ Հուսա՛ և մի՛ վհատվիր։ Աղքատությունից մի՛ վախենա։ Դրամը թող հոսի առատորեն ու ազատորեն։ Ես այնպես կտնօրինեմ, որ դու դրամի պակասություն չզգաս, բայց դու այնպես պիտի անես, որ դրամը քո կողմից հոսի իբրև բարիք։ Ես դրամը չեմ տալիս անգործության մատնելու համար. Ես տալիս եմ նրանց, ովքեր կարողանում են այն ուրիշներին փոխանցել։ Ոչինչ մի՛ պահիր քեզ համար։ Ոչինչ մի՛ դիզիր։ ՈՒնեցիր պետք եղածին չափ միայն, որքան որ անհրաժեշտ է գործածության համար։ Այս է Ինձ աշակերտողների համար սահմանված օրենքը։

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ