Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիան բողոքում է հոգեբանական պատերազմից

Թուրքիան բողոքում է հոգեբանական պատերազմից
08.01.2013 | 12:11

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին հերքել է լուրը, որ Սիրիայի տարածքում թուրք գերված զինծառայողներ կան: «Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ է ընթանում, նման տեղեկություններն այդ պատերազմի մի մասն են: Որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Սիրիայում 48 թուրք զինծառայող է գերի ընկել, սակայն ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել, ոչ մի փաստ կամ ապացույց չկա»,-ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ