Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տանջանք չկա

Տանջանք չկա
09.01.2013 | 00:34

Հունվարի 9

Հանգիստ եղիր, ինչ էլ որ պատահի քեզ։ Հանդարտ եղիր, թող որ համբերությունն իր կատարյալ գործը կատարի։ Քո միտքը երբեք մի՛ սևեռիր սպառնալի, ընկճող բաների վրա։ Իրավունք չունես ընկճվելու, քանի որ Ես քեզ հետ եմ։
Կյանքի տանջանքը մի վերցրու քեզ վրա։ Իմ որդիների համար տանջանք չկա։ Չե՞ս տեսնում, որ Ես վարպետ գործիք պատրաստող եմ։ Չէ՞ որ գործիքի բոլոր մասերը Ես եմ պատրաստում։ Մի՞թե Ես չգիտեմ, թե որքան ծանրության կդիմանա տվյալ գործիքը` պրկված վիճակում։ Մի՛ կարծիր, թե Ես, որ պատրաստել եմ այդքան նուրբ մի գործիք, կպահանջեմ իրենից մի այնպիսի բան, որ փչացնի կամ անտանելի տառապանքներ պատճառի իրեն։ Ո՛չ, երբեք. իրականում տանջանքը ծնվում է այն ժամանակ, երբ դու ուրիշ տիրոջ ես ծառայում. աշխարհին, համբավին, մարդկանցից ստացած փառքին ու կարծիքին։ Տանջանքը ծնվում է նաև այն ժամանակ, երբ դու երկու օրվա բեռը մի օրվա մեջ ես կամենում կրել։
Մի՛ մոռացիր, որ այդպես չի կարելի անել։

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ