Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Փարիզում հազարավոր մարդիկ բողոքում են քրդուհիների սպանության դեմ

Փարիզում հազարավոր մարդիկ բողոքում են քրդուհիների սպանության դեմ
12.01.2013 | 20:36

Ավելի քան 10 հազար մարդ այսօր մասնակցել է Փարիզի կենտրոնում հրավիրված հանրահավաքին։ Ցուցարարները պահանջում էին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի մայրաքաղաքում սպանված քուրդ երեք ակտիվիստ կանանց սպանությունից հետո։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս պահանջել էր սպանության հետ կապված հետաքննություն անցկացնել, ինչպես նաև պահանջել էր Ֆրանսիայի նախագահ Օլանդից բացատրել, թե ինչու էր նա կապ պաշտպանում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
Ավելի վաղ Օլանդն ասել էր, որ ինքն ու այլ քաղաքական գործիչներ ճանաչում էին սպանված կանանցից մեկին։ Սպանվածների թվում էր Սակինե Ջանսիզը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի հիմնադիրներից մեկը, որը պայքարում է Թուրքիայի քրդական փոքրամասնության իրավունքների համար։
Հինգշաբթի Փարիզում քրդական տեղակատվական կենտրոնի մոտ հայտնաբերվել էին երեք քուրդ կանանց դիակները։ Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանք սպանվել են գլխին հասցված հրազենային կրակոցներից։

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ