Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Կրակոցներ՝ ԱՄՆ քոլեջում

Կրակոցներ՝ ԱՄՆ քոլեջում
16.01.2013 | 11:16

Երեկ երեկոյան ամերիկյան Հեզարդ քաղաքի (Քենթուկի նահանգ) քոլեջի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ։ Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քոլեջի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում։ Նախնական տվյալներով, փոխհրաձգությանը մասնակից երկու անձինք կամավոր հանձնվել են իրավապահներին։
Երեկ ևս մեկ նման միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ Սենթ Լուիս քաղաքի քոլեջներից մեկի ուսանողը վիրավորել է կրթօջախի աշխատակիցներից մեկին, այնուհետև կրակել իր կրծքին։ Տուժած տղամարդը, որ 40-50 տարեկան է, և հանցագործը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ