Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի

Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի
25.01.2013 | 17:49

«ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կշարունակի իր հացադուլը»,- այսօր հայտարարեց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Պատճառը, ըստ բանախոսի, քաղաքացիների արձագանքներն են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու նրա սկսած շարժմանը:

«Հենց դա էլ կորոշի ելքը: Անդրիաս Ղուկասյանի հացադուլի հասցեատերը հենց հասարակությունն է, մենք հենց իրենց աջակցությամբ էլ մեր գործողությունները կշարունակենք: Բայց հասարակությունը այսօր մի տեսակ քնած վիճակում է»,-նկատեց բանախոսը:
«Ստեղծված իրավիճակը Հայաստանին ոչ մի տեղ չի տանում: Ցանկանում ենք, որ հասարակությունը փորձի քայլեր ձեռնարկել և ոչ թե պասիվ դիրքում մնա, այլ ակտիվ դերում լինի ու փոխի իրավիճակը»,-կոչ արեց նա:
Արմեն Գրիգորյանի համոզմամբ, մամուլը փորձելու է արժեզրկել հացադուլի գաղափարը` այն որակելով իբրև ինքնագովազդի քայլ: «Բայց դա այդպես չէ: Եկեք չթերագնահատենք անհատի գործողությունները»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ