Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Էրեբունի վարչական շրջանը տոնում է Սբ. Սարգսի տոնը

Էրեբունի վարչական շրջանը տոնում է Սբ. Սարգսի տոնը
25.01.2013 | 21:53

Էրեբունի վարչական շրջանի փողոցներում և բակերում մեծ հանդիսավորությամբ իրականացվում է Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնական միջոցառումներ: Այսօր վաղ առավոտից վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի կողմից բնակիչներին բաժանվեցին տոնը խորհրդանշող բացիկներ, հուշանվերներ, շնորհավորական ծաղիկներ, աղի բլիթներ, ինչպես նաև թերթոններ, որոնք տրամադրել էր Արարատյան Հայրապետական թեմը:

Համայնքում տիրում է ուրախ տրամադրություն և շարունակվում է մինչ այս պահը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ