Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանը` Վենետիկի 55-րդ բիենալեում

Հայաստանը` Վենետիկի 55-րդ բիենալեում
26.01.2013 | 12:18

Մշակույթի նախարարությունում փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման համար ներկայացված հայտերը:

Ստացված 4 հայտերն են` Արման Գրիգորյանի «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խմբի «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենցի «Հենակետ», Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»:
Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը քննարկել մեկ անգամ ևս:
Փորձագիտական հանձնաժողովի սահմանած չափորոշիչները հետևյալն են` նախագծում ներկայացվող գործերի կապը արվեստի զարգացման համաշխարհային միտումների հետ, նախագծի ներկայացուցչականությունը համատեքստում, նախագծի կապը Վենետիկի բիենալեի առաջարկած հայեցակարգի հետ, նախագծում արծարծվող թեմայի, գաղափարի և նրանում կիրառված լեզվի արդիականությունը, նախագծում ներկայացվող արվեստագետի անձնական ստեղծագործական վաստակը, համադրողի կողմից նախագծի կառավարման և իրականացման միջոցների առկայությունը (դրամական միջոցներ, աշխատակազմ և այլն):
Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:
Հավելենք, որ Վնետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: 1895-ին հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ