Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ինչու է «Աշտարակ կաթի» տնօրենը խուսափում լրագրողներից

Ինչու է «Աշտարակ կաթի» տնօրենը խուսափում լրագրողներից
31.01.2013 | 14:41

«Աշտարակ կաթ» ընկերությունը վերջին շրջանում բավականին հաճախակի է հայտնվում սկանդալների մեջ: Կոկոսի յուղի պատմությունը շատերն են հիշում, հիմա էլ խոսակցություններ կան, որ ընկերությունը կանգնած է սնանկության շեմին: Կուտակվել են թե՛ մատակարարներին, թե՛ աշխատողներին տրվելիք մեծ պարտքեր:

«Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Աշոտ Ափոյանը, պատճառաբանելով խիստ զբաղվածությունը, հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց: Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցները հրապարակել էին տեղեկություն, թե պարոն Ափոյանն ընկերության տնօրենի պաշտոնից հեռացրել է հարազատ փեսային, ով, ըստ էության, տապալել էր աշխատանքները, և այժմ ինքն է ղեկավարում ընկերությունը:
Ի դեպ, պարոն Ափոյանը նախկին երկու գումարման խորհրդարաններում ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր: Փաստորեն, պատգամավորական աթոռի կորուստը ենթադրում է նաև տանիքի կորուստ, ինչը, որպես կանոն, ծանր է նստում գործարարների վրա:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ