Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

45 միլիոն դոլար ճանապարհաշինությանը

45 միլիոն դոլար ճանապարհաշինությանը
03.02.2013 | 10:37

Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին տեղեկացրել է, որ ՀԲ տնօրենների խորհուրդը Հայաստանին է հատկացրել հերթական վարկային ծրագիրը` 45 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն առաջիկա 4 տարիներին ուղղվելու է ճանապարհաշինությանը, ճանապարհների սպասարկմանն ու պահպանմանը: Վարկը տրվում է կառավարության «Կենսական նշանակության գյուղական ճանապարհների բարեկարգման» ծրագրին: Ժան Միշել Հափին մանրամասնել է. «Գյուղական վայրերում կյանքի որակի, ինչպես նաև արտադրողականության բարելավման առումով խիստ կարևոր է այդ բնակավարերի կապը քաղաքների և ընդհանրապես շուկաների հետ: 2009 թվականից ի վեր Համաշխարհային բանկը 101 մլն դոլարից ավելի գումար է հատկացրել Հայաստանում 415 կմ ճանապարհների բարելավման նպատակով»:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ