Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ով կփոխարինի Հռոմի պապին

Ով կփոխարինի Հռոմի պապին
12.02.2013 | 11:56

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո, դիտորդները ենթադրություններ են անում կաթոլիկ եկեղեցու հետագա ժառանգորդի մասին։ Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, մեծ է հավանականությունը, որ հաջորդ Հռոմի պապ կդառնա Լատինական Ամերիկայի ներկայացուցիչը, որտեղ ապրում է աշխարհի կաթոլիկների ավելի քան 40 տոկոսը։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաև Սան Պաուլուի արքեպիսկոպոս Օդիլո Շերերայի և արգենտինացի Լեոնարդո Լեոնարդո Աանդրիի անունները։
Երեկ Հռոմի պապը հայտարարել էր, որ կլքի գահը փետրվարի 28-ին՝ առողջական նկատառումներից ելնելով։ Հաջորդ գահակալը հայտնի կդառնա մարտի վերջին։

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ