Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ինչու գործարանը հումքին մոտ չեն կառուցում

Ինչու գործարանը հումքին մոտ չեն կառուցում
18.02.2013 | 12:47

Դեռ առավոիտց ընտրողների մեծ ակտիվության առնչությամբ խոսակցություններ կային, թե նրան բերվում են նաև կողքի մարզերից: Մասնավորապես, միկրոավտոբուսներով մարդիկ նկատելի էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ընդ որում, վարչական շրջանի ՀՀԿ շտաբի ղեկավար Դավիթ Օհանյանը չժխտեց, որ նման ընտրողներ եղել են, նրանք պարզապես աշխատում են Սամվել Ալեքսանյանի հիմնարկություններում, ցանկություն են հայտնել, տեղեկանք են վերցրել, որպեսզի քվեարկեն Մալաթիա-Սեբաստիայում:
Հետաքրքիր է, վերջիններս իրենց գրանցման վայրում քվեարկելու իրավունքը պահպանե՞լ են, թե՞ոչ:
Հետաքրքիր է, եթե Սերժ Սարգսյանը հաղթելու ռեալ շանս ուներ, այս տեղեկանքներն ո՞ւմ էին էլ պետք;
Եվ հետո` ինչո՞ւ գործարանը հուքին մոտ չեն կառուցում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ