Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը

Կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը
22.02.2013 | 13:50

Այսօր աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը նշում է իր ծննդյան 75-ամյակը:

Փարաջանովը նրան համարել է «կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»: ՈՒսանողական տարիներին արդեն Փելեշյանի ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել: 1969-ին նկարահանել է «Մենք» ֆիլմը և առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: «Մենք» ֆիլմը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ: 1996-ին Ա. Փելեշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2006 -ին արաժանացել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակին:
Հավելենք, որ 2012-ին մեծանուն կինոռեժիսորի «Տարվա եղանակները» կինոնկարն ընդգրկվեց Ամստերդամի միջազգային կինոփառատոնի «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 75-ամյա ռեժիսորին շնորհվեց ՀՀ քաղաքացու կոչում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ