Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Եռյակն անփոփոխ է

Եռյակն անփոփոխ է
26.02.2013 | 14:12

Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Պեսկարային»` «Լացիոն» Իտալիայի առաջնությունում իրեն վերադարձրեց աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այժմ այն չորրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է երկու միավորով: Հիշեցնենք, որ քսանվեցերորդ տուրի շրջանակներում «Միլանն» արտագնա խաղում 1:1 էր խաղացել «Ինտերի» հետ եւ առաջին անգամ, թող որ երկու օրով, մտել մրցանակային եռյակ: Ինչ վերաբերում է «Նապոլիին», հյուրընկալվելիս այն չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը: Մրցաշարային աղյուսակում նեապոլցիները առաջատարին` 58 միավոր ունեցող «Յուվենտուսին», ներկայումս զիջում են վեց միավորով` իրենց հերթին «Լացիոյի» նկատմամբ ունենալով հինգ միավորի առավելություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ