Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց
01.03.2013 | 12:05

Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։
Հրաժարական տալուց առաջ 58-ամյա Պապը լքել է Վատիկանը և ուղղաթիռով ժամանել է Հռոմի մատույցներում գտնվող պապական ամառային նստավայր։ Նա ասել է, որ դառնալու է հասարակ մի ուխտավոր, որն այս երկրային կյանքում կատարելու է իր ուխտի վերջին փուլը։ Բենեդիկտոս 16-րդը վերջին վեց դարում կաթոլիկ եկեղեցու առաջին առաջնորդն է, որ հրաժարական է տվել։

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ