ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար, բանաստեղծ Աղվան Վարդանյանը:
Թեև կառավարությունը արդեն մշակել էր ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանց ԱԱՀ-ից ազատելու կարգը, այնուհանդերձ, գործադիրը երեկ հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի նախագծին` նույն առաջարկի վերաբերյալ։
Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է:
«Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ է: Մեր տեղեկություններով, նրան չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ, նաև նախընտրական ցուցակներում:
ԲՀԿ-ի շուրջ ստեղծված «օղակը» գնալով նեղանում է: Ներքին ըմբոստությունը նոր հորիզոններ է ընդգրկում: Կուսակցությունը երկու թևի է բաժանվել, ավելի ճիշտ` երկու բևեռի` ընդդիմադիրների և պաշտոնասերների:
Մարտի 4-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 130 երիտասարդներին ՀՀԿ անդամատոմսերի հանձնման արարողությունը։ Անդամատոմսերը նորագիր կուսակցականներին հանձնել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը։
Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծն ընդամենը հենք է, որի հիման վրա ձևավորվելու է նոր օրենսգիրքը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Որ Սերժ Սարգսյանը «շախմատային նոր պարտիա» է սկսել՝ կարճ ու երկար փոխատեղումներով, քաղաքականությանը քիչ թե շատ մոտ կանգնած յուրաքանչյուր ոք շատ պարզ տեսնում է:
ՀՎԿ կենտրոնական գրասենյակում «Հայկական վերածննդին» միանալու մասին համաձայնագիր է ստորագրվել «Հայկական վերածնունդ» կուսակցության և ստորև ներկայացված չորս հասարակական կազմակերպությունների միջև.
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...