ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարտիրոսյանը «մեղայագիր» չի գրել

Մարտիրոսյանը «մեղայագիր» չի գրել
07.03.2013 | 15:15

Լրատվամիջոցների համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով դասավանդում է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, ռեկտորի սենյակում «մեղայագիր» է գրել, հավաստիացնելով, թե բուհի ուսանողներին դասադուլի կոչեր չի արել:
Irates.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում: «Իրենք ինչ արել են ու ինչի հանդիպել են, ինչ իրենց սրտի խորքում ունեն, դուրս են տալիս: Ավելին, որևէ առանձին բուհի չեմ ասել դասադուլ անել, մյուսին` չանել: Հրապարակային ասել եմ` ողջունում եմ այն ուսանողներին, ովքեր իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար դասադուլներ են անում»,- ասաց Մարտիրոսյանը, իսկ մեր հարցին, թե ռեկտորի սենյակում նման խոսակցություն չի՞ եղել, նրա պատասխանը բացասական էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ