Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով

Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով
17.03.2013 | 16:19

Հունաստանում բանտարկյալը քրեակատարողական հիմնարկից փախչելու ժամանակ պատանդ է վերցրել 6 մարդու՝ հսկիչների և բանտարկյալների։ Ալբանացի Ալքեթ Ռիզային, որ դատապարտվել է սպանության համար, պահանջում է իրեն ազատություն տալ՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել պատանդների հետ։
Դեպքը տեղի է ունեցել Հունաստանի կենտրոնական մասում գտնվող ՙՄալանդրինո՚ բանտում։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բանակցությունների մեջ է մտել հանցագործի հետ՝ կանչելով նրա փաստաբանին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատապարտյալը զինված է պայթուցիկով և սպառնում է պայթելնել իրեն ու պատանդներին։
Ռիզային երկու անգամ հաջողացրել է փախչել բանտից 2006 և 2009 թվականներին։ Երկու անգամ էլ նա փախել է ուղղաթիռով։

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ