Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզ

Բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզ
21.03.2013 | 17:04

Մարտի 22-ին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ անցկացնելու համար։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։
Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, դրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթ, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ