Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը
23.03.2013 | 14:03

Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:

«Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին և եղել մեր կողքին: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և պատրաստ է իր լրազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել»,-քաղաքապետի անունից նշել է Վանո Վարդանյանը:
Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գնահատանքի և շնորհավորանքների համար` Կնյազ Հասանովը իր հերթին ընդգծել է, որ երևանաբնակ քուրդ համայնքը մշտապես ակտիվորեն իր մասնակցությունն է ունենում քաղաքային տարբեր ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս ուշադրությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ ժողովրդի հետ մեր բարեկամական կապերը շատ ամուր են: Եվ երբ աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը, դա այլևս զարմանալի չէ: Դա Երևանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար ևս անկեղծ շնորհակալ ենք: Եվ կարևորելով մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի են դառնում, մեր համայնքի անունից մեր պատրստակամությունն ենք հայտնում անել հնարավորը` հանուն քաղաքի զարգացման»,-նշել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը:
Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում քուրդ համայնքի հետ կապերն էլ ավելի կընդլայնվեն և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կընձեռվեն:

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ