ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՀԱԿ-ին էլ ոչինչ չի տա

ՀԱԿ-ին էլ ոչինչ չի տա
24.03.2013 | 16:40

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը «սոլիդ» չի համարում գնահատական տալ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակին: «Տասնհինգ տարի է երկրում արդար ընտրություն տեղի չի ունենում, ու հիմա նորից գնալ ավագանու ընտրություններին, կարծում եմ, անիմաստ է: Դա ոչինչ չի տալու»,-այդուհանդերձ, նշեց Գառնիկ Մարգարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ