Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Մեկ ամսից Ֆրանսիան զորքերը դուրս կբերի Մալիից

Մեկ ամսից Ֆրանսիան զորքերը դուրս կբերի Մալիից
29.03.2013 | 12:33

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կսկսվի մեկ ամսից։ Նրա խոսքով՝ հուլիսին ֆրանսիացի զինվորների թիվն աֆրիկյան այդ պետությունում կրկնակի կկրճատվի՝ կազմելով մոտ 2 հազար։ Օլանդը հույս է հայտնել, որ տարվա վերջին նրանց թիվը կկազմի 1000, և զինվորները կգործեն ՄԱԿ-ի հովանու ներքո։
Նշենք, որ Մալիում ֆրանսիական գործողությունը սկսել է հունվարին։ Մտավախություն կար, որ «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող գրոհայինները, որ վերահսկում էին երկրի հյուսիսը, կարող էին մոտենալ մայրաքաղաք Բամակոյին։

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ