Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը

Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը
31.03.2013 | 18:19

Մարտի 23-ին Լոնդոնի մերձակա իր դղյակում մահացած Բորիս Բերեզովսկու` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Պլատոն Ելենինի հաշվեհամարին պետք է փոխանցվեր 200 միլիոն ֆունտ` օֆշորային հիմնադրամների վաճառքից: Այդ գումարը լիովին բավարար էր նրա բոլոր պարտքերը մարելու համար: Բերեզովսկին ծրագրում էր օֆշորային երեք հիմնադրամները վաճառել 2012-ի հոկտեմբերից 2013-ի մարտ: Մինչև այսօր ոստիկանությունը քննարկել է նրա մահվան երեք վարկած` ինքնասպանություն, ինֆարկտ և հարձակում: Բերեզովսկու լոգարանում եղել են քիմիական ու կենսաբանական պաշտպանության ուժերը, բայց թունավորման ոչ մի հետք չի գտնվել: Ոստիկանությունը շարունակում է մահվան հիմնական վարկած դիտարկել խեղդամահությունը, թեպետ չի բացառում երկրորդ մարդու մասնակցությունը:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ