Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մահմուդ Աբասը հաստատել է պաղեստինյան բյուջեն

Մահմուդ Աբասը հաստատել է պաղեստինյան բյուջեն
31.03.2013 | 21:03

Պաղեստինյան նոր բյուջեն, որ այսօր հաստատվել է նախագահ Մահմուդ Աբասի կողմից, մեծ մասամբ կախված է լինելու արտասահմանյան օգնությունից։ 3,9 միլիարդ դոլար կազմող բյուջետային մուտքերից միայն 2,5 միլիարդ դոլարն է գոյանալու հարկերից, մյուս 1,4 միլիարդը միջազգային դոնորներից ակնկալիքներն են։
Պաղեստինյան վարչակազմի ծախսերը կազմում են 3,8 միլիարդ դոլար (1,88 միլիարդը սոցիալական նպաստներն ու պետական աշխատողների աշխատավարձերն են)։ Ինչպես նշում է Աբասի վարչակազմը, բյուջեն հիմնականում ուղղված է սեփական հնարավորությունների մեծացմանը, որպեսզի նվազեցվի արտաքին աշխարհից ունեցած կախվածությունը։

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ