Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

WikiLeaks-ը հրապարակել է 1,7 միլիոն դիվանագիտական փաստաթղթեր

WikiLeaks-ը հրապարակել է 1,7 միլիոն դիվանագիտական փաստաթղթեր
08.04.2013 | 11:37

WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան հետախուզության և դիվանագիտության ավելի քան 1 միլիոն 700 հազար փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1973-76 թվականներին։ Այդ փաստաթղթերի մի մասը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հավաքել է անձամբ՝ գտնվելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատան իր օթևանում։
Այսօր հրապարակված փաստաթղթերի մեծ մասը հասցեագրված է 1973-76թթ. ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերին։ Որոշների վրա կա ,ենթակա չէ տարածմանե մակագրությունը, իսկ որոշներն էլ ժամանակին ունեցել են գաղտնի կարգավիճակ։
Դեռ անցած տարի Ասանժը հայտարարել էր, որ իրեն վախեցնել հնարավոր չէ, և խոստացել էր 2013թ. հրապարակել աշխարհի բոլոր երկրներին առնչվող մոտ 1 միլիոն նոր փաստաթղթեր։
2012թ. հունիսին Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով էքստրադիցիայից։

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ