Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Պան Գի Մունը հույս ունի

Պան Գի Մունը հույս ունի
08.04.2013 | 17:53

Հյուսիսային Կորեան իր աշխատողներին հետ է կանչել Կեսոնի արդյունաբերական շրջանից, որ 12 կիլոմետրի վրա է ապառազմականացված գոտուց, որտեղ Կորեայի հարավային ու հյուսիսային հատվածների համատեղ մի քանի ձեռնարկություններ են գործում: Համալիրը համարվում էր երկու Կորեաների մերձեցման խորհրդանիշը: Կորեական թերակղզում նախկինում էլ իրավիճակը հաճախ էր սրվում, բայց կորեական պատերազմից հետո նման հոգեբանական լարում, թերևս, չի եղել: Փհենյանի գործողությունները այլևս չեն տեղավորվում նյարդերի ավանդական պատերազմի շրջանակներում, բայց 38-րդ զուգահեռականի հարավային կողմում հույսը չեն կորցնում, որ հյուսիսը երբևէ վերջակետ դնելու խելամտություն կունենա: Առայժմ Հյուսիսային Կորեան գործում է «Ամբողջ ուժով առաջ» սկզբունքով: Հարավկորեական հետախուզության վերջին տվյալներով` ԿԺԴՀ-ն պատրաստվում է չորրորդ միջուկային փորձարկմանը Պունգե-ռիի ռազմակայանում, որտեղ ստորգետնյա թունել է կառուցել միջուկային փորձարկման համար: Ի պատասխան` Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմական պատասխանի ծրագիր են մշակել Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակման դեպքում: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկն ասել է. «Մենք պատճառներ չենք տեսնում, որ ԿԺԴՀ-ն միջուկային ու հրթիռային փորձարկումները համաժամանակյա չիրագործի: Դա տեղի կունենա երկրի տարբեր մասերում: Բոլոր դեպքերում ամեն ինչ կախված է Փհենյանից»: Սեուլում արդեն չեն էլ փորձում ներգործել իրավիճակի վրա: Սահմանամերձ արդյունաբերական Կեսոնի գոտուց տարհանել են հարավկորեացի բուժանձնակազմը և ընդամենը ուշադրությամբ հետևում են հյուսիսցիների գործողություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Փհենյանին ձեռնպահ մնալ պրովոկացիաներից և չանել սադրիչ քայլեր:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ