Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պոեզիայի փառատոնն ու 30 ակացիաները

Պոեզիայի փառատոնն ու 30 ակացիաները
15.04.2013 | 14:57

«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի գրողների միությունը` ապրիլի 15-21-ը Երևանում անցկացնում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը:

Փառատոնին մասնակցելու են շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ. 50 մասնակից Հայաստանից և Արցախից, 50-ը` արտերկրից: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին «Կասկադ» համալիրում:
Պոետների հետ հանդիպումներ են նախատեսվել Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդանում և այլուր: Կլինեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ:
«Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո գրական մոտ 20 հանդիպում է կազմակերպվելու բուհերում և դպրոցներում: Ընդգրկվելու են բոլոր պոետները,- այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, նշեց, որ փառատոնին մասնակցելու է նաև թուրք պատվիրակ:
Հավելենք, որ «Նոր գիրք» գրախանութի հարևանությամբ կհիմնվի Պոեզիայի պուրակ, որտեղ մասնակից երկրների պատվիրակները կտնկեն մեկական գնդաձև ակացիա:
Փառատոնը խոստանում է դառնալ ավանդական, ՀԳՄ նախագահի խոսքով` հաջորդ տարիներին մասնակից երկրների պատվիրակները կավելացնեն ակացիաների թիվը:
Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը կամփոփվի ապրիլի 20-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ