Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ

Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ
19.04.2013 | 12:02

Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում հանրահավաքների։ Վերջիններս բողոքում են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները հակակառավարական պաստառներով անցնում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք մեղադրում են նախագահին կաշառակերության և երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու, ինֆլյացիան չկանխելու և հանցագործության ծավալները չկրճատելու համար։
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն Արգենտինայում նախագահում է 2007 թվականից սկսած։ Նա այդ պաշտոնում փոխարինել է իր ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։ 2011-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում։

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ